ԼՕՌ
Քիթ-կոկորդ-ականջաբանությունը կամ օտորինոլարինգոլոգիան (ԼՕՌ) ուսումնասիրում է քթի, կոկորդի (ըմպան, շնչափող) հիվանդությունները և նրանց առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը։
ԼՕՌ հիվանդություններից մեծ տարածում ունեն՝ գրիպը, հարբուխը, ֆարինգիտը, լարինգիտը և այլն։
Անհրաժեշտ է դիմել ԼՕՌ մասնագետի, եթե Ձեզ մոտ առկա է՝
▪ քթային շնչառության դժվարացում.
▪ մշտական առատ արտադրություն քթից.
▪ հոտառության թուլացում.
▪ գլխացավ.
▪ ցավ կամ աղմուկ ականջներում.
▪ ցավ կոկորդում կամ հարքթային խոռոչներում.
▪ հազ, քոր կոկորդում.
▪ ձայնի փոփոխություն։
Պրոֆեսիոնալ բուժանձնակազմի շնորհիվ «Ավագ» բժշկական կենտրոնում պացիենտներին տրամադրվում են ախտորոշիչ, բուժական և խորհրդատվական ծառայություններ: