ՈւՐՈԼՈԳԻԱ
Ուրոլոգիական ծառայությունը զբաղվում է տղամարդկանց և կանանց միզային համակարգի (երիկամներ, միզածորաններ, միզապարկ), տղամարդու սեռական օրգանների և վերարտադրողական համակարգի պաթոլոգիաների ախտորոշմամբ:
Կանխարգելիչ նպատակներով 40 տարեկանից բարձր տղամարդկանց խորհուրդ է տրվում տարեկան նվազագույնը մեկ անգամ այցելել ուրոլոգի։
Ուրոլոգիան ոչ միայն թերապևտիկ, այլ նաև վիրաբուժական ուղղվածություն է։
Մեզ կարող եք դիմել հետևյալ ուրոլոգիական հիվանդությունների կապակցությամբ`
▪ միզուղիների բորբոքում (ցիստիտ).
▪ շագանակագեղձի պաթոլոգիկ փոփոխություններ.
▪ երիկամների քարեր և այլն։