ԸՆԴՀԱՆՈւՐ ՎԻՐԱԲՈւԺՈւԹՅՈւՆ
Ընդհանուր վիրաբուժությունը վիրաբուժության ճյուղ է, որը կենտրոնացած է որովայնի խոռոչի օրգանների, ճողվածքների, փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների պաթոլոգիաների ուսումնասիրության, ախտորոշման և վիրաբուժական բուժման վրա:
«Ավագ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքն ապահովված է 4 վիրահատարաններով։ Բոլոր վիրահատարաններում առկա են հեպաֆիլտրեր, որոնք ապահովում են օդի առավելագույն մաքրությունը և հնարավորություն են տալիս առավել ապահով իրականացնելու տարբեր բարդության վիրահատություններ։
Բաժանմունքում պարբերաբար նորացվում և համալրվում են սարքավորումները։ Մեր վիրաբուժական բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնց միջոցով հնարավոր է արդյունավետ իրականացնել ցանկացած վիրահատական միջամտություն:
Վիրահատական բուժման մեր մոտեցումները համապատասխանում են միջազգային չափանիշներին, կենտրոնում աշխատում են բարձր որակավորում և բազում տարիների փորձ ունեցող վիրաբույժներ:
Բաժանմունքում իրականացվում են վիրաբուժական և ախտորոշիչ հետևյալ միջամտությունները՝
▪ լյարդի, լեղապարկի, լեղուղիների վիրահատական միջամտություններ.
▪ բարակ և հաստ աղու, ուղիղ աղու (կոլոռեկտալ) վիրահատություններ.
▪ ապենդեկտոմիա թութքահատում, պոչուկի էպիթելային ուղիների վիրահատում.
▪ արտաօրգանային նորագոյացությունների վիրահատություններ.
▪ ճողվածքների վիրահատական բուժում.
▪ տարատեսակ թարախակույտերի դրենավորում, փոքր աբսցեսների բացազատում, փոքր չափերի բարորակ նորագոյացությունների հեռացում (լիպոմա, աթերոմա և այլն), վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, կտրած-պատռված վերքերի կարում։
Մեր բժիշկները

