ՌԱԴԻՈԼՈԳԻԱ
«Ավագ» բժշկական կենտրոնի ռադիոլոգիական բաժանմունքը հագեցած է ախտորոշման ժամանակակից սարքավորումներով և մատուցում է հետևյալ ծառայությունները.
• Ռենտգեն հետազոտություն
• Ուլտրաձայնային հետազոտություն
• Անոթների դուպլեքս հետազոտություն
Ռենտգեն հետազոտությունը թույլ է տալիս մանրամասն ուսումնասիրել տարբեր օրգանների վիճակը: Ռենտգենյան ճառագայթների միջոցով հնարավոր է ուսումնասիրել ներքին օրգանների կառուցվածքը, չափը և անատոմիական դիրքը։
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է անվնաս, անցավ գնահատել օրգանների և փափուկ հյուսվածքների կառուցվածքային փոփոխությունները: Ուլտրաձայնային հետազոտությունն օգնում է մասնագետին ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը, ընտրել արդյունավետ բուժում և հետևել հիվանդության դինամիկային։
Անոթների դուպլեքս հետազոտությունը ուլտրաձայնային հետազոտություն է՝ ոչ ինվազիվ, լիովին անվտանգ, բացարձակապես անցավ և հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Թույլ է տալիս ուսումնասիրել անոթները, արյան հոսքի արագությունն ու թափանցելիությունը՝ բացահայտելով անոթային պաթոլոգիան, վնասի աստիճանը:
Դուպլեքս հետազոտության տեսակները բազմազան են և ընդգրկում են մարմնի բազմաթիվ հատվածներ՝ պարանոցի մագիստրալ անոթներ, վերին և ստորին վերջույթներ։
Մեր բժիշկները
