ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈւԺՈւԹՅՈւՆ
Պլաստիկ վիրաբուժությունը կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝ վերականգնողական և էսթետիկ։
Էսթետիկ վիրաբուժությունն ուղղված է արտաքին տեսքի բարելավմանը, փոփոխությանը։ Էսթետիկ վիրաբուժության նպատակը պացիենտներին ավելի գեղեցիկ ու հմայիչ դարձնելն է: Արտաքին տեսքի փոփոխությունն ազդում է նաև ինքնագնահատականի և կյանքի որակի վրա:
Գոյություն ունեն պլաստիկ վիրահատության բազմաթիվ տեսակներ, որոնցից ամենատարածվածը քթի պլաստիկ վիրահատությունն է: Քթի պլաստիկ վիրահատության ժամանակ կատարվում է ոչ միայն արտաքին տեսքի շտկում, այլև միջնապատի թեքվածության հետևանքով առաջացած շնչառական խնդիրների կարգավորում։
«Ավագ» բժշկական կենտրոնում իրականացվում են պլաստիկ վիրաբուժության հետևյալ ծառայությունները՝
▪ Մամոպլաստիկա (կրծքերի մեծացում իմպլանտով).
▪ Ռինոպլաստիկա (արտաքին քթի ձևափոխում).
▪ Սեպտոպլաստիկա (քթի միջնապատի ուղղում).
▪ Օտոպլաստիկա (ականջների ձևափոփոխություն).
▪ Բլեֆարոպլաստիկա (կոպերի վիրահատություն).
▪ Աբդոմինոպլաստիկա (որովայնի պլաստիկա).
▪ Ինտիմ պլաստիկա (սեռական օրգանների արտաքին տեսքի պլաստիկա):
«Ավագ» բժշկական կենտրոնում վիրահատությունները կատարվում են մեր բժիշկների կողմից մշակված հատուկ մեթոդիկայով, որից հետո այտուցներն ավելի քիչ են լինում, իսկ հետվիրահատական վերականգնումը տևում է շատ կարճ։
Մեր բժիշկները հետևում են ժամանակակից բժշկության մոտեցումներին և զարգացումներին։
Աշխատող անձնակազմի բարձր որակավորումը և կենտրոնի ժամանակակից սարքավորումներն ու պայմաններն էլ ավելի մեծ վստահություն են տալիս՝ գոհացուցիչ աշխատանք կատարելու համար:
Մեր բժիշկները

