ԱԿՆԱԲՈւԺՈւԹՅՈւՆ
Ակնաբուժությունը ուսումնասիրում է աչքի ֆիզիոլոգիան և կառուցվածքը, աչքի բնածին և ձեռքբերովի պաթոլոգիաները, դրանց կանխարգելումը, ախտորոշումը և բուժումը։
Ախտանիշներ, որոնց համար պետք է դիմել ակնաբույժի`
▪ տեսադաշտի փոփոխություն.
▪ օբյեկտների ձևերի աղավաղում, մառախուղ, կետեր, «միջատներ» աչքերի առաջ.
▪ ցավ, այրոցի զգացում աչքում.
▪ կոպերի կարմրություն, բորբոքում, այտուցվածություն.
▪ ակնագնդի կարմրություն, չոր աչքեր, արցունքահոսություն.
▪ աչքում օտար մարմնի զգացում.
▪ լուսավախություն.
▪ արտադրություն աչքից:
Կանխարգելիչ հետազոտությունները պարտադիր միջոցառումներ են, որոնք թույլ են տալիս ժամանակին նկատել տեսողական ֆունկցիայի խախտումները։
Շատ ավելի հեշտ է բուժել հիվանդությունը զարգացման սկզբնական փուլում։ Ամենամյա այցը ակնաբույժին անհրաժեշտ է 40 տարեկանից բարձր մարդկանց, շաքարային դիաբետով կամ հիպերտոնիայով տառապող հիվանդներին։
Մեր բժիշկները
