ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈւՄ

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇՈւՄ

«Ավագ» բժշկական կենտրոնի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիան հագեցած է լավագույն արտադրողների սարքավորումներով և ապահովում է կարճ ժամանակում տարբեր հիվանդությունների որակյալ և խորացված ախտորոշում։

Լաբորատորիայում իրականացվում են բոլոր տեսակի կենսանմուշների՝ արյան, մեզի, քերուկների, արտազատուկների կլինիկական հետազոտություններ, արյան կենսաքիմիական, իմունոլոգիական, շճաբանական, մակարդելիության հետազոտություններ, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների հետազոտություն:

Կենտրոնում արյան կլինիկական հետազոտությունը կատարվում է գերմանական հայտնի «Sysmex» հինգ տարբերակման վերլուծիչով, որն օգտագործելով ընդամենը 20 մկլ երակային կամ պերիֆերիկ արյուն՝ 2-3 րոպեում հնարավորություն է տալիս համակարգչային մշակման ենթարկել արյան 29 անալիտիկ և հաշվարկային ցուցանիշ՝ ներկայացնելով դրանց ինչպես թվային, այնպես էլ գրաֆիկական պատկերները: Այս տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է կատարել նաև ողնուղեղային հեղուկի կլինիկական հետազոտություն։

Արյան կենսաքիմիական և իմունոլոգիական հետազոտությունները կատարվում են գերմանական Roche ֆիրմայի Cobas ավտոմատ սարքավորումներով։ Արյան մակարդելիության հետազոտություններն իրականացվում են ֆրանսիական Stago ֆիրմայի Start MAX սարքի միջոցով, որն այսօր համարվում է արյան մակարդուկի ձևավորման ժամանակի չափման ճշգրտության չափանիշ:

Անալիզների արդյունքները կարող եք ստանալ առձեռն կամ էլեկտրոնային փոստով:

Մեր բժիշկները