ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՎԻՐԱԲՈւԺՈւԹՅՈւՆ
Էնդոսկոպիկ ծառայությունը ներկայացնում է կոլոնոսկոպիկ և էզոֆագոգաստրոսկոպիկ (ԷԳԴՍ) հետազոտությունները:
Կոլոնոսկոպիան հաստ աղիների էնդոսկոպիկ հետազոտությունն է, որի ցուցումներն են՝ աղիների հետ կապված տարաբնույթ խնդիրների ախտորոշում (սկսած որովայնի ցավերից մինչև հետանցքից արյունահոսություն), աղիների քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, հաստ աղիների լորձաթաղանթից աճած պոլիպների հայտնաբերում և հեռացում, հաստ աղիների քաղցկեղի ախտորոշում և էնդոսկոպիկ վիրահատական միջամտություն։
Բավարար անզգայացման պայմաններում կոլոնոսկոպիան անցավ միջամտություն է:
Էզոֆագոգաստրոսկոպիան օգտագործվում է կերակրափողի լորձաթաղաթի, ստամոքսի և տասներկումատնյա աղու մանրամասն ուսումնասիրության, ինչպես նաև կասկածվող ուռուցքի կամ ներքին արյունահոսության բացահայտման համար, ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցը դիտելու, գաստրիտը, դուոդենիտը կամ էզոֆադիտը հայտնաբերելու համար։
ԷԳԴՍ-ը համարվում է նաև լրացուցիչ հետազոտություն՝ տարբերակիչ ախտորոշում իրականցնելու և ՍԱՏ հիվանդությունները ժխտելու համար (ալերգիա, նևրոզ)։
ԷԳԴՍ պետք է արվի, եթե կան գանգատներ՝ անհանգստության, ծանրության և ցավի զգացում հարկրծոսկրային հատվածում, սնվելու հետ կապված այրոցի զգացում:
Էզոֆագոգաստրոսկոպիան առանցքային հետազոտություն է հետևյալ հիվանդությունների դեպքում՝
▪ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն.
▪ կարդիալ սեղմանի ախալազիա.
▪ էզոֆագիտներ.
▪ ստամոքսի և 12-մատնյա աղու հիվանդություններ՝ ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդություններ, տարբեր էթիոլոգիայի գաստրիտներ.
▪ խոցային կոլիտ.
▪ կրոնի հիվանադություն.
▪ ցելիակիա.
▪ լյարդի հիվանդություններ:
Մեր բժիշկները
