ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ

ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻԱ

էնդոկրինոլոգիական ծառայությունը զբաղվում է ներզատիչ գեղձերի զարգացման գնահատմամբ՝ կազմություն և ֆունկցիա, հորմոնների ֆիզիոլոգիա և ազդեցության մեխանիզմներ։

Ծառայության շրջանակներում ախտորոշվում է էնդոկրին համակարգի պաթոլոգիան, շտկվում են էնդոկրին գեղձերի գործունեության խանգարումները՝ ճնշվում, խթանվում կամ փոխարինվում է հորմոնների և օրգանիզմի կենսական գործառույթները կարգավորող կենսաբանական ակտիվ նյութերի արտադրությունը:

Անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի, եթե ունեք՝

▪ գերհոգնածություն.

▪ օրգանիզմի գերծանրաբեռնվածություն, թուլություն.

▪ տրամադրության անկում առանց որևէ ակնհայտ պատճառի.

▪ հիշողության կորուստ,

▪ քնի խանգարումներ.

▪ տեսողական խանգարումներ և օրգանիզմի կենսական գործառույթների փոփոխություն։