ԼՕՌ
Քիթ-կոկորդ-ականջաբանությունը կամ օտորինոլարինգոլոգիան (ԼՕՌ) ուսումնասիրում է քթի, կոկորդի (ըմպան, շնչափող) հիվանդությունները և նրանց առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը։
ԼՕՌ հիվանդություններից մեծ տարածում ունեն՝ գրիպը, հարբուխը, ֆարինգիտը, լարինգիտը և այլն։
Անհրաժեշտ է դիմել ԼՕՌ մասնագետի, եթե Ձեզ մոտ առկա է՝
քթային շնչառության դժվարացում.
մշտական առատ արտադրություն քթից.
հոտառության թուլացում.
գլխացավ.
ցավ կամ աղմուկ ականջներում.
ցավ կոկորդում կամ հարքթային խոռոչներում.
հազ, քոր կոկորդում.
ձայնի փոփոխություն։
Պրոֆեսիոնալ բուժանձնակազմի շնորհիվ «Ավագ» բժշկական կենտրոնում պացիենտներին տրամադրվում են ախտորոշիչ, բուժական և խորհրդատվական ծառայություններ: