ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈՒ
«Ավագ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է «Առողջ կյանքի ուղի» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից և իր գործունեությունն է սկսել 2018 թվականից։
Ավագ բժշկական կենտրոնը կառուցված է միջազգային չափորոշիչներին համապատասխան, որտեղ հաշվի է առնված նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց կարիքները։
Կենտրոնում գործում է կենտրոնացված թթվածնային և օդափոխության ներծծման համակարգ, հիվանդասենյակները ևս ապահովված են վերոնշյալ համակարգի կենտրոնացված վահանակներով։
«Ավագ» բժշկական կենտրոնը ապահոված է էլեկտրականության ինքնաշխատ էլեկտրոէներգիայի արտադրիչ կայանով, որը նույնիսկ տարբեր էլեկտրականության վթարների պարագաներում կապահովի կենտրոնի անխափան աշխատանքը, ինչպես նաև պահուստային ջրային ինքնաշխատ համակարգ՝ տարբեր իրավիճակների համար։
Կենտրոնում ներդրված է այցելուների հաշվառման և վարման էլեկտրոնային ծրագիր, որը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ կերպով կազմակերպելու կենտրոնի աշխատանքները։ Համակարգը նպաստում է բուժանձնակազմի աշխատանքին՝ արագ կերպով ապահովելով այցելուի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը։
Ավագ բժշկական կենտրոնում առկա սարքավորումները սահմանված կարգով անցնում են փորձաքննություն։
«Ավագ» բժշկական կենտրոնը ապահոված է 4 վիրահատարաններով։ Բոլոր վիրահատարաններում առկա են հեպաֆիլտրեր, որոնք ապահովում են օդի առավելագույն մաքրությունը, որը հնարավորություն է տալիս առավել ապահով կերպով իրականացնել տարբեր բարդությունների վիրահատություններ։
Կենտրոնը ապահովված է ժամանակակից կահավորված և հարմարավետ հիվանդասենյակներով, բազմաֆունկցիոնալ մահճակալներով, հիգիենայի
անհրաժեշտ պարագաներով և առանձին սանհանգույցներով։
Ավագ» բժշկական կենտրոնում, մատուցվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ՝ գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական,անեսթեզիոլոգիական, կլինիկական դեղորայքային, քիթ-կոկորդ-ականջաբանական, անոթային վիրաբուժական, ուրոլոգիական, պրակտոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, պլաստիկ
վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական, ակնաբանական, ներզննական վիրաբուժական, ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ուլտրաձայնային), ներզատաբանական, սրտաբանական, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական,կենսաքիմիական (բիոքիմիական), շճաբանական (սերոլոգիական), իմունաբանական)
ստոմատոլոգիական, մաշկաբանական, վեներաբանական։
Ավագ բժշկական կենտրոնը վարում է հիվանդակենտրոն քաղաքականություն։
ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Կենտրոնը կառուցված է ամերիկյան չափորոշիչներին համապատասխան: Շինությունն ունի կենտրոնացված թթվածնային և օդափոխության
ներծծման համակարգ: Հիվանդասենյակներն ապահովված են վերոնշյալ համակարգի կենտրոնացված վահանակներով, բժշկի կանչ-կոճակով, որը բժշկին հնարավորություն է տալիս անմիջապես վերահսկել հիվանդի վիճակը։
Հիվանդասենյակները հագեցած են ժամանակակից կահավորանքով և հարմարավետ մահճակալներով, հիգիենայի անհրաժեշտ պարագաներով և առանձին սանհանգույցներով։
Բժշկական կենտրոնում ներդրված է այցելուների հաշվառման և վարման էլեկտրոնային ծրագիր, որը հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով կազմակերպել կենտրոնի բնականոն աշխատանքները:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ավագ» բժշկական կենտրոնում մատուցվում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ՝ գինեկոլոգիական, ընդհանուր վիրաբուժական, անեսթեզիոլոգիական, կլինիկական դեղորայքային, քիթ-կոկորդ-ականջաբանական, անոթային վիրաբուժական, ուրոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիկ, պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական, ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ուլտրաձայնային), ներզատաբանական, սրտաբանական, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, շճաբանական (սերոլոգիական), իմունաբանական), ֆունկցիոնալ ախտորոշիչ, ընտանեկան ստոմատոլոգիական, մաշկաբանական, վեներաբանական։